Երգչուհի Բեյոնսեն աջակցել է Քամալա Հարրիսին։ Նա ելույթ է ունեցել Հյուսթոնում տեղի ունեցած ԱՄՆ փոխնախագահի քարոզարշավին։
«Ես այստեղ եմ ոչ թե որպես հայտնի մեկը, ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես մայր, ով խորապես մտածում է այն աշխարհի մասին, որտեղ ապրում են իր երեխաները և մեր բոլորի երեխաները։ Այն աշխարհի մասին, որում մենք բաժանված չենք:
Մենք ձեր կարիքն ունենք։ Ձեր ձայնը ուժ և իմաստ ունի: Ձեր ձայնը մեր ամենաարժեքավոր գործիքներից մեկն է:
Մենք ուրախ ենք կանգնել այստեղ՝ այս բեմում՝ որպես Տեխասի հպարտ կանայք՝ աջակցելով և մեծարելով Քամալա Հարրիսին: Մի կնոջ, ով մղում է այս երկիրը միասնություն,որի կարիքն այդքան կա»,- ասել է նա՝ դիմելով Հարրիսին: