Սանիտարահիգիենիկ նորմերի խախտման համար Աբովյանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Աննա Կոստանյան 22.10.2024 - 10:41
22.10.2024 - 10:41 դիտում

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Պողոսյան Ռոմեոին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, Աբովյան ք․)։

Մասնավորապես՝

– արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ լվացվող ու անջրանցիկ, չներծծող նյութերից,

– շինության առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը,

– սանհանգույցի դուռը անմիջապես բացվում էր սննդամթերքի արտադրական տարածքի մեջ,

 

– սահմանված չեն եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը:

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ