Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ Աշոտ Մովսիսյանն աշխարհի երիտասարդների առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական Լեոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում պայքարի մեջ մտան գերծանր քաշային տղամարդիկ:
Հայաստանի երիտասարդական ընտրանու անդամ Աշոտ Մովսիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 158 կգ և այս վարժությունում միայն 5-րդն էր:
Հրում վարժության երկու հաջող մոտեցմամբ նա ֆիքսեց 208 կգ` դառնալով այս վարժության բրոնզե մեդալակիր:
Երկամարտի 366 կգ արդյունքով Մովսիսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ աշխարհի երիտասարդների առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը և Աննա Ամորյանը դարձել էին բրոնզե, իսկ Էմմա Պողոսյանը ոսկե մեդալակիրներ: