ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկ օրվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ՌԴ ՊՆ-ին հղումով, կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կարգավորման հարցը։
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսային բանակցություններ է ունեցել Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ», – նշել են ռազմական գերատեսչությունում։
ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Շոյգուն իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։
Հիշեցնենք, որ նախօրեին նա արդեն խոսել էր Աքարի հետ։ Նախորդ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակից բացի քննարկել էին նաև Սիրիայի հարցը։