ԳԹԿ փոխնախագահ Կարո Նասիբյանն անդրադարձել է մրցույթի լրացուցիչ փուլի մեկնարկին:
Գնահատման և թեստավորման կենտրոնը մեկնարկել է լրացուցիչ մրցույթի հայտագրման գործընթացը: Dimord.am կայքում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները՝ 7,5 եւ բարձր: