Պուտինը հուսով է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության Լեռնային Ղարաբաղում

Աննա Կոստանյան 10.11.2020 - 14:46
10.11.2020 - 14:46 դիտում

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղության հաստատման հույս ունի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այն, ինչ կատարվում է Ղարաբաղում, իսկապես մեծ ողբերգություն է: Մեծ գոհունակությամբ եմ ուզում նշել նախանշված փոխզիջումը և արյունահեղությունը դադարեցնելու համար ձեռք բերված պայմանավորվածությունները: Հուսով եմ, որ վերջերս մեր ձեռնարկած բոլոր քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության հաստատմանը՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների», – ասել է Պուտինը ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ