Կիրանցում չափագրական աշխատանքներ են իրականացվում

Աննա Կոստանյան 21.05.2024 - 12:40
21.05.2024 - 12:40 դիտում

Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում մայիսի 21-ի վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են սկսվել։

Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

Տեղում աշխատողները լրատվամիջոցին փոխանցել են, որ շրջանցող ճանապարհի կառուցման հետ կապված աշխատանքներ են կատարում։

Նշվում է, որ Կիրանցում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի պետ Գոռ Ավետիսյանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած սահմանազատման հետևանքով Կիրանցում այլընտրանքային ճանապարհ կառուցելու անհրաժեշտություն կա։ Կառավարությունից հայտարարել են, որ այլընտրանքային ճանապարհը կառուցվելու է 2-3 ամսվա ընթացքում։

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում հայտնել էր, որ Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ