Սուրեն Պապիկյանը այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման, մարտական դիրքեր տանող ճանապարհների կառուցման աշխատանքներին

Աննա Կոստանյան 20.05.2024 - 18:41
20.05.2024 - 18:41 դիտում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 20-ին այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման, ինժեներական հագեցվածության, մարտական դիրքեր տանող ճանապարհների կառուցման, վերակառուցման աշխատանքներին: Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում:

«Պատասխանատու պաշտոնյաները և շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները զեկուցել են իրականացվող մեծածավալ աշխատանքների մասին, հավաստիացրել, որ ստանձնած պարտավորությունները կկատարվեն սահմանված ժամկետում:

Ստորաբաժանումների հրամանատարներին հանձնարարել եմ լիարժեքորեն ստուգել կատարվող աշխատանքի որակը և ի հայտ եկած թերությունները պատշաճ կարգով ներկայացնել ըստ վերադասության:

Հետաքրքրվել եմ նաև զորամիավորման պահպանության գոտիների, բնագծերի կահավորմամբ, նոր ենթակառուցվածքների ստեղծմամբ:

Բանակային զորամիավորման հրամանատարը զեկուցել է ինժեներական հագեցվածությանն ուղղված ամենօրյա ինտենսիվ քայլերի մասին»,- նշվածէ գրառման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ