Իրանի փոխնախագահ․ «Հաջողվել է կապ հաստատել նախագահական ուղղաթիռում գտնվող երկու անձի հետ»

19.05.2024 - 22:32 դիտում

Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին ասել է, որ հաջողվել է կապ հաստատել նախագահական ուղղաթիռում գտնվող երկու անձի հետ, հայտնում է Fars-ը։

Նշվում է, որ հաստատված շփման ընթացքում պարզ է դարձել, որ «վթարի ծանրությունն այնքան էլ բարձր չի եղել»։

«Մի քանի անգամ կապ ենք հաստատել ուղղաթիռի ուղևորներից մեկի և ուղղաթիռի անձնակազմից մեկի հետ։

Թվում էր՝ լուրջ վթար չէ։ Դիտարկում ենք դեպքի վայրից երկու կիլոմետր շառավղով։ Հուսով եմ՝ բարի լուրը կհասնի մարդկանց»,-նշել է նա:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ