Պուտինը Տոկաևին պատմել է Չինաստան կատարած այցի տպավորությունները

18.05.2024 - 17:08 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Կրեմլից հայտնել են, որ անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանը և տարբեր ձևաչափերով առաջիկա շփումներին վերաբերող մի շարք հարցերի:

«Հաստատվել է ռուս-ղազախական դաշնակցային և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը: Պուտինը նաև պատմել է երեկ ավարտված՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցի տպավորությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ