11 տարվա ազատազրկում Վլադիմիր Գասպարյանին, 8 տարվա՝ Լևոն Երանոսյանին. հրապարակվել է դատախազի ճառը

Աննա Կոստանյան 15.05.2024 - 14:45
15.05.2024 - 14:45 դիտում

Վլադիմիր Գասպարյանի գործով մեղադրողը միջնորդել է նախկին ոստիկանապետին դատապարտել 11 տարվա, իսկ այս գործով անցնող Լևոն Երանոսյանին՝ 8 տարվա ազատազրկման:

Նաև պահանջվում է ամբաստանյալներից հօգուտ պետության բռնագանձել մոտ 47 միլիոն դրամ, փոխանցում է «Լուրեր»-ը:

Հիշեցնենք՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ 2020 թվականին հրապարակած հաղորդագրության համաձայն՝ իրենց մոտ քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս:

Գասպարյանին, Երանոսյանին եւ եւս երկու անձի մեղադրանք է առաջադրվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ