Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են բեռնատարներ

Աստղիկ Խաչատրյան 25.04.2024 - 22:05
25.04.2024 - 22:05 դիտում

Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Արուճ գյուղի վարչական տարածքում բախվել են «ZIL MMZ-4509» և «SHACMAN» մակնիշի բեռնատարները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «ZIL»-ը կողաշրջվել է։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ