Մրցում են երկու ծեր ձի. Մեդվեդևը՝ ԱՄՆ-ում նախագահական մրցապայքարի մասին

Աննա Կոստանյան 4.03.2024 - 16:37
4.03.2024 - 16:37 դիտում

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ընթացող նախընտրական մրցավազքում «մրցում են երկու ծեր ձի»։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ինձ թվում է, որ այնտեղ բոլոր շեշտադրումները պարզ են… կա ոչ թե «գորշ կարդինալ» , այլ երկու ծեր ձի: Ի դեպ, չեմ կարող ասել, որ ակոսները չեն փչացնի, ռուսական ասացվածքի համաձայն, բայց դրանք կան»,- նշել է Մեդվեդևը՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ նախագահի թեկնածուների թվում կա՞ գորշ կարդինալ:

Նրա կարծիքով՝ բոլորն էլ հաղթելու հնարավորություն ունեն, բայց եթե Դոնալդ Թրամփին «վերջնապես բանտ չնստեցնեն, ապա նա կարող է ընտրվել»։

«Եվ եթե խոսենք Ջոզեֆ Բայդենի մասին, նա նույնպես կարող է ընտրվել: Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ նախագահ դառնալու համար ինչ-որ պահի նա պետք է հիշի երդմնակալության օրը և ինչ են անում այդ պահին», – ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը, ինչը դահլիճում ծիծաղ է առաջացրել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ