Մեր աղոթքները Ավստրիայի ժողովրդի հետ են. վարչապետ Փաշինյանը ցավակցել է ահաբեկչությունների առնչությամբ

Գոհար Ստեփանյան 3.11.2020 - 11:47
3.11.2020 - 11:47 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ավստրիայի ժողովրդին նոյեմբերի 2-ին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առնչությամբ:

«Մեր աղոթքները Ավստրիայի ժողովրդի հետ են: Լեռնային Ղարաբաղն արդեն մեկ ամսից ավելի պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ: Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի վիշտը, համբերություն եմ մաղթում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է վարչապետ Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ