Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ջամալ Ռաշիդի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ջամալ Ռաշիդին:
Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Իրաքի պետական օրհներգերը։ Այնուհետև նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին: