Իսրայելը հարվածներ է հասցրել Հալեպի և Դամասկոսի միջազգային օդանավակայաններին

22.10.2023 - 12:58 դիտում

Իսրայելը հարվածներ է հասցրել Հալեպի և Դամասկոսի միջազգային օդանավակայաններին, հայտնում է սիրիական պետական գործակալությունը՝ SANA-ն։

Ինչպես հաղորդում է գործակալությունը, հրթիռային հարվածները հասցվել են տեղի ժամանակով 05:25-ին։

Նշվում է, որ Իսրայելը միաժամանակ է իրականացրել օդային հարձակումները Միջերկրական ծովի (Լաթաքիայի մոտակայքից) և սիրիական Գոլանի բարձունքների կողմից՝ հարվածներ հասցնելով Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին:

Դրանց հետևանքով օդանավակայանների թռիչքուղիները վնասվել են:

Հաղորդվում է նաև մեկ աշխատակցի զոհվելու մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ