Ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատար Հայաստանից Արցախ է անցել

Աննա Կոստանյան 22.09.2023 - 18:40
22.09.2023 - 18:40 դիտում

Քիչ առաջ Գորիսից Արցախ տանող մայրուղով ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատարից կազմված ավտոշարասյունն անցավ Հայաստանից դեպի Արցախ:

Ռուսաստանի դրոշներով բեռնատարների տեղաշարժը ֆիքսել է AFP-ի տեսախցիկը: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ բեռ են դրանք տեղափոխում։

Նշենք, որ սա արդեն ռուս խաղաղապահների բեռնատարների երկրորդ շարասյունն է, որն այսօր Լաչինի միջանցքով մտնում է Արցախ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ