Ադրբեջանը Մարտունու, Շուշիի և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ

Աննա Կոստանյան 20.06.2023 - 09:37
20.06.2023 - 09:37 դիտում

Հունիսի 19-ին` ժամը 11:05-ից հունիսի 20-ի ժամը 07։55- ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 19֊ի ժամը 09։15-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ