ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացու կենսաթոշակը վերահաշվարկվել է և վերջինս ստացել է նախկինում չվճարված ամբողջ գումարը

Աննա Կոստանյան 16.05.2023 - 10:17
16.05.2023 - 10:17 դիտում

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ աշխատանքային ստաժում չհաշվարկված 5 տարի 8 ամիս ժամանակահատվածը ներառելու և կենսաթոշակի վերահաշվարկ իրականացնելու հարցով։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Պաշտպանի գրության հիման վրա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կատարել է հավելյալ ուսումնասիրություններ։ Արդյունքում իրականացվել է վերահաշվարկ՝ ներառելով նաև աշխատանքային ստաժի չհաշվարկված ժամանակահատվածը։

Քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է, որ այդ տարիների չվճարված գումարը ստացել է 2023 թվականի մայիս ամսվա կենսաթոշակի հետ միասին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ