Զելենսկին հայտարարել է, որ ռազմական մատակարարման շուրջ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել

6.05.2023 - 20:09 դիտում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպա կատարած վերջին շրջագայության ընթացքում արևմտյան պետությունների հետ ռազմական մատակարարման շուրջ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

«Հելսինկիում և Հաագայում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ուկրաինացի զինվորների համար լուրջ համալրում ենք ստացել՝ ցամաքում, օդում և ջրում։ Լուրջ առաջընթաց կարող ենք արձանագրել նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ հարաբերություններում»,- հավելել է Զելենսկին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ