Գնդակը Երևանի դաշտում է․ Զախարովան՝ Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մասին

5.04.2023 - 20:36 դիտում

Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցում գնդակը Երևանի դաշտում է։ Այս մասին, ինչպես հայտնում է БЕЛТА-ն, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսական կողմին բավարարում է, որ Հայաստանը շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու հարցում։ Մենք համոզված ենք, որ այս քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ մյուս դաշնակիցները պատրաստ են դրան»,- նշել է Զախարովան:

Նա հիշեցրել է, որ նման որոշումները ՀԱՊԿ-ում հաստատվում են ամենաբարձր մակարդակով՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ։

«Ինչ վերաբերում է (ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու – խմբ․) ժամկետներին, ապա ամեն ինչ կախված է հայ գործընկերներից։ Այն պահին, երբ նրանք պատրաստ կլինեն, մենք կկարողանանք վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ մոդալությունների ամրագրմանն ուղղված աշխատանքներին։ Այնպես որ, գնդակը Երևանի դաշտում է»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

0 մեկնաբանություն
0
[social-share style="icon" size="s" template="23" counters="1" counter_pos="inside" total_counter_pos="hidden" buttons="vk,facebook,ok,mailru,telegram,twitter,blogger,linkedin"]

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ