Աշխատանքային այցով Գյումրիում էր առողջապահության նախարարը

Աննա Կոստանյան 30.11.2022 - 15:54
30.11.2022 - 15:54 դիտում

Աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարն աշխատանքային քննարկումների եւ առկա խնդիրներիի գնահատման նպատակով Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի ուղեկցությամբ շրջեց Գյումրու մի շարք բժշկական հաստատություններում: Այցի մեկնարկը տրվեց «Գյումրի» բժշկական կենտրոնից:
2022 թվականին պետության կողմից այստեղ ներդրվել են բժշկական նոր սարքավորումներ ու նոր աշխատակազմ պահանջող ծառայություններ: Օրինակ, նյարդաբանական եւ կաթվածի ծառայությունում գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընդլայնման արդյունքում արդեն 49 պացիենտ բուժօգնություն է ստացել Գյումրիում:
Այսօր քննարկվել են նաեւ ընդհանուր առմամբ Շիրակի մարզում 2023 թվականին նախատեսված ոլորտային աշխատանքների մանրամասները. նշում է մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
Շրջայցը շարունակվեց Գյումրու «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցում, «Գյումրի» բժշկական կենտրոնի ծննդաբերական, այնուհետեւ ինֆեկցիոն բաժանմունքներում: Առկա բացերի ու կարիքների վերաբերյալ բժշկական կենտրոններում անձնակազմը եւս առաջարկություններով հանդես եկավ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ