Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալը քաղաքական որոշում էր. Ղարիբաշվիլի

19.11.2022 - 16:24 դիտում

Կիևին և Քիշնևին Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալը քաղաքական որոշում էր, քանի որ Ուկրաինան պատերազմի մեջ է, իսկ Մոլդովան՝ պատերազմին հավասար վիճակում: Այս մասին հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Վրաստանի վարչապետը նշել է, որ որևէ մեկը չի վիճարկում, որ Վրաստանը բոլոր ուղղություններով 10 անգամ առաջ է Ուկրաինայից և Մոլդովայից։ Նրա խոսքով՝ թե՛ Ուկրաինան, թե՛ Մոլդովան թեկնածուի կարգավիճակ են ստացել նույն վերապահումներով, որոնք սահմանվել են Վրաստանի համար։

«Մենք լսել ենք եվրոպացի առաջնորդների հայտարարությունները, որ Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ շնորհելու որոշումը պայմանավորված է եղել առկա քաղաքական իրավիճակով»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ