ԱԻՆ-ի մարզային փրկարարական վեց վարչություն համալրվել է UAZ Patriot ավտոմեքենաներով

Անի Հովհաննիսյան 23.09.2022 - 11:17
23.09.2022 - 11:17 դիտում

Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային փրկարարական վեց վարչություն համալրվել է UAZ Patriot մակնիշի նոր ավտոմեքենաներով:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, փոխադրամիջոցները ձեռք են բերվել Կառավարության կողմից 2022 թվականի հուլիսին ԱԻՆ-ին տրամադրած 1,2 միլիարդ դրամից առանձնացված գումարով: Հատկացման մի մասը տրամադրվել է գերատեսչության տարբեր ստորաբաժանումների շենք-շինությունների բարեկարգման, վերանորոգման և հիմնանորոգման նպատակով:
Ընդհանուր առմամբ գնվելու է UAZ Patriot մակնիշի 19 նոր ավտոմեքենա՝ 8-ը՝ սովորական, 11-ը փիքափ թափքով: Ձեռք բերված 8 ավտոմեքենաներից 6-ը բաշխվել են Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Լոռու և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների միջև:
Ավտոմեքենաները վարչության պետերին հանձնվել են ԱԻՆ-ի շարահրապարակում՝ փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանի և Կարապետ Մանուկյանի գլխավորությամբ:
Վերոնշյալ մարզերում UAZ Patriot-ներն օգտագործվելու են կենցաղային բնույթի կանչերը սպասարկող հրշեջ ավտոմեքենաների փոխարեն: Մարզային ստորաբաժանումների համալրումը կրում է շարունակական բնույթ:

Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային փրկարարական վեց վարչություն համալրվել է «UAZ Patriot» մակնիշի նոր…

Опубликовано ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA Четверг, 22 сентября 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ