Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին եւ պատվիրակության ներկայացուցիչներին: Մարզպետը ողջունել է դեսպանին՝ նշելով, որ երկու երկրների հարաբերությունների սերտացման տեսանկյունից դեսպանի այցը կարեւոր նշանակություն ունի: