Ռոստովի մարզի Նովոշախտինսկի նավթային գործարանում հրդեհը սկսվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի ընկնելուց հետո։
ՏԱՍՍ-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ուկրաինական երկու անօդաչու թռչող սարքեր թռել են Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանի վրայով, որոնցից մեկը բախվել է գործարանի կառույցներին։ Դրանից հետո հրդեհ է բռնկվել։ Հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել։