Հարցը պետք է հասցեագրել Բաքվին․ ՌԴ փոխարտգործնախարարը՝ Փառուխի հատվածից ադրբեջանական զորքերը հետ քաշելու մասին

Աննա Կոստանյան 29.03.2022 - 12:51
29.03.2022 - 12:51 դիտում

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական զորքերը վերադառնալու են իրենց նախկին դիրքերը, պատասխանել է՝ այդ հարցը պետք է հասցեագրել Բաքվին։ «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարությունն է արել՝ մտահոգություն հայտնելով ղարաբաղյան գոտում լարվածության աճի կապակցությամբ», – ասել է Ռուդենկոն՝ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ։

Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Կիրակի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը զորքերը դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրից։ Ադրբեջանի ՊՆ-ն ավելի ուշ հերքեց ՌԴ ՊՆ–ին։ Այսօրվա դրությամբ՝ Արցախից հայտնում են, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ