Օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության համար սահմանվում է նոր տեսակի լիցենզիա

Աննա Կոստանյան 17.01.2022 - 18:29
17.01.2022 - 18:29 դիտում

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ԱԺ նիստում ներկայացրեց օդանավակայանի տարածքից տաքսի գործունեություն ծավալելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

«Նախագծով առաջարկվում է սահմանել նոր տեսակի լիցենզիա: Այդ լիցենզիան ստանալու համար դրված են որոշակի պահանջներ մեքենայի տարիքի, կահավորանքի վերաբերյալ»,- ասաց փոխնախարարը:

Մշակված օրենսդրական փաթեթով առաջարկվում է օդանավակայանի տաքսի կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ:

Վարչական պատասխանատվության միջոցներ են սահմանվում ոլորտի իրավախախտումների համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ