200 մլն դրամ՝ տնային պայմաններում միայնակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցման համար

Աննա Կոստանյան 11.01.2022 - 15:22
11.01.2022 - 15:22 դիտում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է տնային պայմաններում կենցաղային, բժշկասոցիալական, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական ծառայություններ տրամադրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված միայնակ տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհատական սոցիալական կարիքներին համապատասխան։
Վերոնշյալ ծառայությունների մատուցման նպատակով 2022 թվականի համար նախարարությունը հատկացրել է շուրջ 200 մլն դրամ։
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված միայնակ տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ ծառայությունները տրամադրվում են հասարակական կազմակերպությունների ու «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ