Ռուսաստանը չի միջամտի ՀԱՊԿ առաքելության ավարտի մասին Ղազախստանի որոշմանը. Պեսկով

Աննա Կոստանյան 11.01.2022 - 15:31
11.01.2022 - 15:31 դիտում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի դուրսբերման մասին Ղազախստանի որոշումը հանրապետության իրավասությունն է, Ռուսաստանը չի միջամտի այդ որոշմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա ամբողջությամբ այն երկրի իրավասությունն է, որը դիմել է ՀԱՊԿ-ին նման խնդրանքով։ Դա նրանց վերլուծությունն է, և մենք իրավունք չունենք միջամտել դրան»,- ասել է Կրեմլի խոսնակը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ