Ավարտվել է Ներքին Սասնաշեն-Մեծաձոր ճանապարհահատվածի վերականգնումը

Աննա Կոստանյան 10.01.2022 - 14:07
10.01.2022 - 14:07 դիտում

Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրով ավարտվել է Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.2 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնումը։

Այն Թալինի (Արագածոտն) մարզում միմյանց է կապում Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ, Մեծաձոր բնակավայրերը և միջպետական Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհը։

Ճանապարհը կահավորվել է անվտանգության նշաններով, կատարվել են ենթակառուցվածքների տեղափոխման աշխատանքներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ