Հաստատվել է կորոնավիրուսի 134 նոր դեպք, առողջացել է 154 քաղաքացի

6.01.2022 - 11:43 դիտում

Հունվարի 6-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 134 նոր դեպք: Կատարվել է 4220 թեստավորում: Առողջացել է 154 քաղաքացի, գրանցվել՝ 4 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345389 դեպք, որոնցից 332458-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3427 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7993 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2590957 թեստավորում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ