Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ևս հինգ հոգու արժանացրել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը

Գոհար Ստեփանյան 4.10.2020 - 14:12
4.10.2020 - 14:12 դիտում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ևս հինգ հոգու արժանացրել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։

Զինծառայող Դավիթ Լյովայի Գրիգ

որյան․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով Ֆիզուլիի հատվածում՝ հասցրել է խոցել 15 տանկ և 1 ՀՄՄ։ Շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում։

Զինծառայող Էդգար Էդվարդի Մարկոսյան. Թալիշի ուղղությամբ խոցել է 10 տանկ ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը։

Զինծառայող Յուրա Հայկարամի Ալավերդյան. Ֆիզուլիի հատվածում խոցել է 9 տանկ ու մեկ միավոր ավտոտեխնիկա։

Գնդապետ Կարեն Շահենի Շաքարյան. Կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային ու հետևակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ։

Դավիթ Վանիկի Ղազարյան (հետմահու). Վարել է մարտը «ոչ մի քայլ հետ» սկբունքով։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ստեղծված իրավիճակի, թշնամու կողմից Արցախի նկատմամբ շարունակվող ահաբեկչության և մեր պատասխան գործողությունների մասին:

Gepostet von Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն am Sonntag, 4. Oktober 2020

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ