Հովհաննես Սմոյանի ջանքերով Կիևի արվարձանում բացվել է Շառլ Ազնավուրի հուշաքարը

Աննա Կոստանյան 4.10.2021 - 14:16
4.10.2021 - 14:16 դիտում
Օրերս Կիևի արվարձանում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցու բակում տեղի է ունեցել աշխարհահռչակ երաժիշտ Շառլ Ազնավուրի հուշաքարի բացումը: Հուշաքարի տեղադրումը իրականացվել է բարերար Հովհաննես Սմոյանի ջանքերով: Բացմանը ներկա են գտնվել Ուկրաինայի դեսպանության 3-րդ քարտուղարը, համաշխարհային հայկական սփյուռքի նախագահը, Ուկրաինայի հայերի խորհրդի նախագահի տեղակալը, Կիեւի հայկական առաքելական եկեղեցու առաջնորդը, սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարի վանահայրը, սուրբ Հովհաննես Ավետարանիչ եւ սուրբ Աստավածամայր տաճարների վանահայրերը եւ այլոք:Ներկաները բարձր են գնահատել Հովհաննես Սմոյանի այս նախաձեռնությունը, քանի որ աշխարհահռչակ շանսոնյեի հուշարձանը յուրատիպ կամուրջ կհանդիսանա հայ-ուկրաինական մշակութային կապերի ամրապնդման համար:Իրականացված նախաձեռնության համար սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարի վանահոր կողմից բարերար Հովհաննես Սմոյանը պարգեւատրվել է շքանշանով:Հովհաննես Սմոյանը երկար տարիներ բնակվելով եւ գործունեություն ծավալելով Ուկրաինայում, մշտապես ուշադրության կենտրոնում է պահել հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցն ու ամեն կերպ աջակցել հայ-ուկրաինական բարեկամական կապի սերտացմանը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ