88-ի աղետը հոգեւոր ու մշակութային ճգնաժամ չծնեց

Հրաչ Սահակյան 7.12.2020 - 19:17
7.12.2020 - 19:17 դիտում

88-ին խոնարհվեց նաեւ Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, հիմա եկեղեցին կանգուն է գյումրեցու հավատքի ու հոգեւոր ուժի պես:1980 թվականից մինչ այսօր Տեր Շիրակ ավագ քահանան ծառայում է հարեւան Սուրբ Յոթվերք եկեղեցում : Ականատեսն է եղել Ամենափրկչի փլուզմանն ու վերակառուցմանը: Աղետից առաջ ծառայեցվել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ, բայց փլուզումից հետո պատարագ է մատուցվել ոչ հաճախակի, բայց գոնե Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներին: Գյումրեցին հատուկ ու ոչ բոլորին բնորոշ հավատք ունի, չնայած ոչ մի արհավիրքի: Սուրբ Ամենափրկչի վերաօծումը շատ բան կփոխի մեր հոգեւոր կյանքում.նշում է Տեր Շիրակը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ