Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է ԼՂ-ն. Փաշինյան

Աննա Կոստանյան 22.05.2023 - 14:18
22.05.2023 - 14:18 դիտում

86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց պետք է արձանագրել՝ մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու Ստեփանակերտ ֆորմատով, ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հարցը կարող է մոռացության մատնվել ու Ադրբեջանը, ուժային լծակի գործադրմամբ, ԼՂ հայության էթնիկ զտման ու ցեղասպանության քաղաքականություն վարի:

«Մենք կարևոր ենք համարում, որ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվելու», – հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունն ինչ ասի, չասի, ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականություն

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ