Շիրակի մարզում «ԿամԱԶ»-ը բախվել է կիսակառույց շինության պատին, որը մասամբ փլուզվել է․ վարորդը տեղում մահացել է

Աննա Կոստանյան 22.05.2023 - 15:20
22.05.2023 - 15:20 դիտում

Մայիսի 22-ին՝ ժամը 12։13-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Նարեկացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1963 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կիսակառույց շինության պատին, ինչի հետևանքով պատից մոտ 30 քմ հատված փլուզվել է․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ