14 բեռնատարի վարորդ տուգանվել է. ոստիկաններն ու ԲԸՏՄ աշխատակիցներն ուժեղացված ծառայություն են իրականացրել

Աստղիկ Խաչատրյան 28.07.2021 - 20:10
28.07.2021 - 20:10 դիտում

Հուլիսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի, պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ տրանսպորտային միջոցներով ավազի, ցեմենտի, գաջի կամ սորուն նյութերի տեղափոխման կանոնների խախտման դեպքեր հայտնաբերելու նպատակով։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է 14 բեռնատար, որոնց վարորդները տուգանվել են։

Հիշեցնենք, որ աղբ, շինարարական նյութեր տեղափոխող բեռնատարների թափքը պետք է ծածկված լինի ոչ թափանցիկ ծածկոցով։ Հիշյալ նորմը խախտած անձը կարող է տուգանվել 50 հազար դրամի չափով, իսկ եթե խախտողը պաշտոնատար անձ է՝ 100 հազար դրամի չափով։

Ոստիկանության և տեսչական մարմնի համատեղ միջոցառումները շարունակական են լինելու։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ