80 հայ ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարաս վանական համալիր․ ՌԴ ՊՆ

Աստղիկ Խաչատրյան 24.05.2021 - 10:19
24.05.2021 - 10:19 դիտում

ՌԴ ՊՆ-ն հաղորդում է, որ Ստեփանակերտից և հարակից գյուղերից 80 հայ ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարաս վանական համալիր։

Խաղաղապահներն ապահովել են ուխտավորների տեղաշարժի անվտանգությունը դեպի Ամարաս և հետադարձ ուղղությամբ:

Նշենք, որ հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծի անմիջապես հարևանությամբ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր կերպով ապահովում են սրբավայր այցելել ցանկացող ուխտավորների անվտանգությունը, գրում է ՌԴ ՊՆ-ն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ