«ԼՂ հիմնախնդիրը չի կարող լուծվել ուժային ճանապարհով». Մեդվեդև

Աննա Կոստանյան 28.09.2020 - 15:54
28.09.2020 - 15:54 դիտում

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժով, կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նոր ալիքը կրկին հանգեցրել է արյունահեղության և մարդկային կորուստների: Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող լուծվել ուժային ճանապարհով: Կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,-հայտարարել է Մեդվեդևը:

Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները` ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբը, այնպես էլ Ռուսաստանի հետ երկկողմ ձևաչափը:

«Ճգնաժամը հաղթահարելուն ուղղված լուծումներ գտնելու համար պետք է օգտագործել յուրաքանչյուր առիթ: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համանախագահության մեխանիզմը, և երկկողմ ձևաչափը ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն ու սերտ գործընկերներն են»,-գրել է Մեդվեդևը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ