70.000-120.000 դրամ՝ հավաստագրված սերմերով ցանք կատարող տնտեսվարողներին

Հրաչ Սահակյան 30.08.2022 - 19:58
30.08.2022 - 19:58 դիտում

Կառավարությունը հաստատել է աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի աջակցության ծրագիրը: Թեմայի շուրջ Շիրակի մարզպետարանում կայացավ խորհրդակցություն էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման վարչության պետի, Շիրակի մարզպետի տեղակալի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ: 1 հա աշնանացան ցորենի մշակության ծախսերի, մասնավորապես սերմի, պարարտանյութի եւ դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով, հավաստագրված սերմերով ցանք կատարելու դեպքում 1 հա-ի համար կտրամադրվի 120000 դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70000 դրամ։ Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ մինչեւ 100 հա մակերեսով, բացառությամբ տնամերձ հողատարածքների, ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողը, ընդ որում, ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա-ը, իսկ միեւնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։

 

 

 

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ