Գյումրու համայնքապետարանում իրականացավ «Նյու Էյջ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոց 9/5 հասցեում բնակելի համալիրի կառուցման նպատակով նախատեսվող գործունեությունից շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման շրջանակում իրականացվող եւ օրենքով սահմանված երկրորդ հանրային քննարկումը: Առաջինը տեղի էր ունեցել 2021 թվականի օգոստոսի 30-ին: