Եվրոպական խորհրդի նախագահը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում հանդիպում կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

Աստղիկ Խաչատրյան 13.12.2021 - 17:43
13.12.2021 - 17:43 դիտում

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հաղորդում է ТАСС-ը։ Այդ մասին ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողներին է հայտնել երկուշաբթի՝ Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախօրեին, որը կանցկացվի դեկտեմբերի 15-ին։

«Եվրախորհրդի նախագահը վաղը նախ երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ, իսկ վաղը երեկոյան եռակողմ հանդիպում կանցկացնի նրանց հետ»,- ասել է բարձրաստիճան պաշտոնյան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ