6,6 մլն դրամ «Արթիկի բժշկական կենտրոնի» նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար

Աննա Կոստանյան 28.07.2022 - 18:27
28.07.2022 - 18:27 դիտում

Կառավարության այսօրվա որոշմամբ «Արթիկի բժշկական կենտրոնի» նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման համար հատկացվել է 6,6 մլն դրամ և թույլատրվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին շարունակել ընդհատված աշխատանքները։
«Արթիկի բժշկական կենտրոնի» մասնաշենքի 2019 թվականից մեկնարկած նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման պայմանագիրը 2021 թվականին կասեցվել էր հողհատկացման հետ կապված խնդիրների պատճառով: Պայմանագրի ընդհանուր արժեքը 8,8 մլն դրամ է, որից 2,2 մլն դրամի աշխատանքները կատարված են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ