ՄԻՊ-ի աշխատակազմը հերքել է Արման Թաթոյանի հրաժարականի վերաբերյալ տեղեկությունները

Աննա Կոստանյան 7.05.2021 - 17:57
7.05.2021 - 17:57 դիտում
 Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հերքում է տարածված տեղեկությունները Արման Թաթոյանի հրաժարականի վերաբերյալ:  Ներկայացնում ենք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը.
«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրաժարականի մասին այսօրվա հրապարակված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ և գործում է բացառապես մասնագիտական, ապաքաղաքական աշխատանքի սկզբունքով»:
Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էր  տարածվել այն մասին,  որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ