ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ

Աննա Կոստանյան 7.05.2021 - 17:30
7.05.2021 - 17:30 դիտում

Մայիսի 7-ին Ազգային ժողովի  50-ից ավելի պատգամավորներ եւ աշխատակիցներ պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ:

Պատվաստվելու հերթում առաջինը պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էր: Նա հերթը զիջեց «Իմ քայլը» խմբակցությունից Արփինե Դավոյանին:

Պատգամավորները հորդորեցին գիտակցաբար ընդունել պատվաստման անհրաժեշտությունն ու կարեւորությունը` որպես համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոց:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշեց,  որ պատվաստումից հետո բոլորին տրվում են հետպատվաստումային ցուցումներ. «Եթե ջերմությունը բարձրանա կամ անսովոր վիճակ առաջանա, անպայաման պետք է կապ հաստատել բժիշկի հետ»: Գայանե Սահակյանն ընդգծեց, որ պատվաստումը հարյուր տոկոսով կանխում է մահը եւ հիվանդութան բարդությունները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ