65-ամյակ՝ հայտնի ու սիրված գործերով

23.01.2023 - 18:44 դիտում

Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը կատարում է ՙԱռավոտ Լուսոն՚: Աղոթքի պես հնչող երաժշտության այս մշակումը կատարել է Անդրանիկ Ներսիսյանը, որի դիրիժորությամբ էլ հնչում է ստեղծագործությունը:

Նվագախմբի հիմնադիր անդամ Անդրանիկ Ներսիսյանի հոբելյանական համերգը վարպետի 65-ամյակին էր նվիրված: Տարբեր տարիների ստեղծագործություններ, մշակումներ ու գործիքավորումներ: Դասականը ժողովրդական հնչողությամբ ներկայացնելու բացառիկ հմտություն, որ Ներսիսյանի առանձնացող մոտեցմանն է բնորոշ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ