«6 լամպից մեկը կաշխատի, փողոցը լույս չկա». բողոքը՝ պատասխանատուների ուշադրության կենտրոնում

Հրաչ Սահակյան 23.12.2022 - 16:57
23.12.2022 - 16:57 դիտում

Բողոքում են Գյումրու Մանուշյան թաղամասի բնակիչները. օրերը սկսել են շուտ մթնել, իսկ իրենց թաղամասում փողոցային լուսավորությունը վատ է, ինչպես մեր տեսախցիկը ֆիքսեց, հենասյուները կան, բայց լուսավորող լամպերը բացակայում են, ստիպված բակը լուսավորում են սեփական միջոցներով ստեղծած հնարավորություններով։ «Գյումրու կոմունալ ծառայություն» ՀԲՀ տնօրեն Արտավազդ Ոսկանյանի խոսքով՝ քաղաքացիների ահազանգերին իրենք արագ արձագանքում են, բայց կան փողոցներ, թաղամասեր, որոնց լուսավորումը կմնա 2023 թվականին։ 2022 թվականին քաղաքում տեղադրվել է 551 լուսարձակ, ինչպես նշում է Ոսկանյանը, շարժվում են ըստ հերթականության։

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ