50 օրը լրացավ, ո՞վ է իմ երեխու համար պատասխան տալու. անհետ կորած զինվորների ծնողները ՊՆ-ի մոտ են

Աննա Կոստանյան 16.11.2020 - 13:52
16.11.2020 - 13:52 դիտում

Aysor.am:Պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողերի ծնողները ակցիա են անում ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց: Նրանք պահանջում են Օնիկ Գասպարյանի ու Դավիթ Տոնոյանի հետ հանդիպում:

Մայրերից մեկը, հրելով իրենց հետ հանդիպման եկած զինվորականին, ասաց. «Խի՞ ես դու եկել, 40 օր ա՝ իմ երեխան չկա: Գնա նախարարին կանչի»:

«50 օրը լրացավ, ո՞վ է իմ երեխու համար պատասխան տալու: 50 օր է՝ իմ երեխան չկա: Էսքան խաբել կլինի՞ ժողովրդին: Երկու ամիս ա՝ գնում գալիս եմ, զինվոր եմ տվել, 4 օր չներկայացավ, Ռազմականով եկան, գյուղից տարան: Բայց հիմա տեղեկություն չեմ կարողանում ստանալ իմ երեխուց», – բղավում էր անհետ կորածի մայր տիկին Նաիրան:

Նրան խնդրեցին ցածր խոսել, ինչն ավելի բորբոքեց ծնողներին:

«Այ էդ մի նկատողությունը էլ չանեք, պարոն գնդապետ: Մյուս անգամ ոչ մի ծնողի այդ նկատողությունը չանեք՝ կամաց խոսեք, վրդովված մի խոսեք… Այստեղ բոլորը որդեկորույս ծնողներ են, իրավունք ունեն բարձր խոսելու», – ասաց ցուցարարներից մեկը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ