5 գյուրզա, 3 շահմար, 1 լորտու, 1 սահնօձ. փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Աննա Կոստանյան 1.08.2023 - 09:52
1.08.2023 - 09:52 դիտում

Հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կապան, Աշտարակ, Աբովյան, Վեդի քաղաքներում և Պռոշյան, Փարաքար, Այգեկ, Լիճք գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 1 սահնօձ, 3 շահմար, 5 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ